2025թ․ ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ
![]() 574 Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ., 17:42 ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ (2024-ին՝ 298), որից 172-ը փոխանցվել է 2024 թվականից (2023-ին՝ 128): Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։ Հաշվետու ժամանակահատվածում 344 քրեական վարույթից 33-ը՝ 35 անչափահասի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 29 վարույթ՝ 32 անձի նկատմամբ), 92-ը կարճվել է (2024-ին՝ 94), որից 56-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 38), իսկ 36-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 56), 3-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 1), 19-ը՝ միացվել (2024-ին՝ 12), 12-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 30), 185-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 132): Դատարան ուղարկված 32 քրեական վարույթից 2-ը քննվել է սպանության, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ ավազակության, 2-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 2-ը՝ խուլիգանության, 6-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 3-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 9-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 56 անչափահասի նկատմամբ (2024-ին՝ 77) որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին: Քննված վարույթներով ձերբակալվել է 27 անչափահաս (2024-ին՝ 56), որից 17-ն ազատվել է արգելանքից (2024-ին՝ 46): 15 անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան (2024-ին՝ 10), որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ (2024-ին՝ 5), 5-ը՝ մասնակի (2024-ին՝ 5), 5-ը մերժվել է: 5 անչափահասի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը (2024-ին՝ 2), իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 39 միջնորդագիր է ներկայացվել։ |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
206Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
57217.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
50417.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
60516.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52415.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
52015.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53414.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51914.04.2026, 17:18
