«Հայրենանվեր երիտասարդի օրինակը ՔՊ-ականների համար ընդունելի չէ, իրենցը թրքահպատակությունն է»․ Գառնիկ Դանիելյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է ՀՅԴ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի գործով դատական նիստը, քննվում է կալանքի երկարաձգման հարցը։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց․ «Ակնհայտ շինծու, աբսուրդ գործ է, որը տեղավորվում է ՔՊ-ականների վարած քաղաքականության համատեքստում․ թիրախում ՀՅԴ-ն է»։
Պատգամավորն ընդգծեց, որ «ահաբեկչության գործով» մարդկանց հանիրավի անազատության մեջ են պահում։ «Աբսուրդը հասել է նրան, որ իշխանությունների հրահանգով 18-ամյա երիտասարդի վրա «կարվում է» «Սթրայքբոլի գործը», իբրև թե ահաբեկչություն է նախապատրաստվում․․․ ՔՊ-ականներն իրենց իրավունք են վերապահում մեղադրական վերդիկտներ հնչեցնել՝ դրանով իսկ ուղղորդելով իրավապահ մարմիններին։ Ակնհայտ քաղաքական գործ է կարվել։ Հայրենանվեր հայ երիտասարդի օրինակը ՔՊ-ականների համար ընդունելի չէ, իրենցը թրքահպատակությունն ու օտարամոլությունն է»։
Հիշեցնենք՝ «Սթրայքբոլի գործով» մեղադրյալ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը ամենաերիտասարդ քաղբանտարկյալն է։ Հուլիսի 11-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 2 ամսով՝ սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ ունենալու, ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։

«Վերանայեք Կոնջորյանների հարցը»․ Թաթուլ Ասիլյան (տեսանյութ)
7012:12
«Ինչ տեղի է ունենում՝ արդար է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7811:54
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 80 հազար մարդ է տարհանվել
13211:24
«Այս խաչմերուկով անցնելն իսկական փորձություն է»․ Վլադիմիր Հովհաննիսյան (տեսանյութ)
9310:48
«Կարդացի և ավարտեցի «Իշխանություն և առաջընթաց» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:24
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. «Ժողովուրդ»
8909:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10407:24
«Ժամեր են անցնում օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ». Աննա Կոստանյան
19701:06