Վիլյամ Սարոյան նկարիչը․ բացվել է գրողի նկարների ցուցահանդեսը

Սեպտեմբերի 5-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Սարոյանական գույներ. բառերից անդին» ժամանակավոր ցուցադրությունը, որով էլ մեկնարկել են Սարոյանական օրերը՝ Գրքի Երևանյան փառատոնի շրջանակում:
Ներկայացված են Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, որոնք Հայաստան են բերվել Ամերիկայից: Աշխատանքներում գերիշխում են ինքնադիմանկարներն ու աբստրակտ մոդեռնիզմը:
Ժամանակավոր ցուցադրության մեջ ներառվել է նաև Գրականության և արվեստի թանգարանին պատկանող ցուցանմուշներից մեկը՝ գրողի հեծանիվը: Սարոյանն այդ հեծանիվը նվեր է ստացել, երբ 1976 թվականին այցելել էր Հայաստան: Նա հեծանիվը վարել է Գյումրի-Երևան ճանապարհին, որից հետո այն նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։ Հեծանվի հարևանությամբ ցուցադրվում է նաև Սարոյանի ամենանշանավոր լուսանկարներից մեկը, որի հեղինակը լուսանկարիչ Պողոս Պողոսյանն է: Լուսանկարում Սարոյանը հեծանիվը վարում է լեռնային ճանապարհին:
Ցուցադրությունն իրականացվում է ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։











Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12