«Վարչապետի օդանավն Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել Հայաստան»․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշեր վերադարձել Հայաստան:
Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգթոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
176Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
28230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
45328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
47128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38327.10.2026, 10:12