Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ցավալին այն է, որ դասալիքներին լսող կա»․ Տիգրան Պետրոսյան

«Ցավալին այն է, որ դասալիքներին լսող կա»․ Տիգրան Պետրոսյան
180
Այսօր, 16:48

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ որևէ մեկը հայրենասիրական ճառեր է ասում, թասիբից ու արժանապատվությունից է խոսում, առաջինը, ինչին ուշադրություն եմ դարձնում՝ ինչով էր այդ նույն անձը զբաղված 44-օրյա պատերազմի ժամամակ։ Ինչո՞ւ, որովհետև հենց այդ ժամանակ է երևում՝ թասիբովն էլ, հայրենասերն էլ…
Եվ ցավալին նա չէ, որ քաղաքական դաշտում գտնվող այդ «հայրենասերների», «թասիբովների» բացարձակ մեծամասնությունը չեն մասնակցել պատերազմին, որ նրանց որդիները ևս չեն մասնակցել պատերազմին, ցավալին նա է, որ դրանց՝ այդ պոդվալիստներին, դասալիքներին, խուսափածներին լսող կա, հետևող կա…
Ի միջի այլոց, դասալիքներին ներելը՝ ճակատագրական սխալ էր, ինչը մեծ բարոյահոգեբանական հարված հասցրեց հանրությանը, և պատճառ դարձավ նրան, որ նմանները այսօր հայրենասիրությունից ու պայքարից են խոսում…»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան