Շաբաթ, 06 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Կիրանցի դպրոցը միջնակարգի կարգավիճակ չստացավ, բարձր դասարանցիները հաճախում են հարակից գյուղերի դպրոցներ». Ոսկան Սարգսյան

«Կիրանցի դպրոցը միջնակարգի կարգավիճակ չստացավ, բարձր դասարանցիները հաճախում են հարակից գյուղերի դպրոցներ». Ոսկան Սարգսյան
185
Այսօր, 18:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցում դպրոցի նոր շենք բացեցին, սակայն Կիրանցի բարձր դասարանցիները հաճախում են Ն․ Ծաղկավանի ու Սարիգյուղի դպրոցներ
2024թ․ սեպտեմբերի 1-ին բացվեց սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքը։ Մինչ այդ ասում էին, որ նորակառույց դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն այդպես չեղավ, գյուղի բարձր դասարանցիները նախկինի նման դասեր են անում Իջևան համայնքի այլ բնակավայրերի դպրոցներում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին սեպտեմբերի 1-ին հարցրել եմ․ «Ներկայումս քանի՞ աշակերտ ունի Կիրանցի դպրոցը, այն ե՞րբ է միջնակարգի կարգավիճակ ստանալու։ Կիրանցի բնակիչ 10-12 դասարանցի քանի՞ աշակերտ կա, նրանք Իջևան համայնքի ո՞ր դպրոցներում են սովորում, պետական բյուջեից 2025թվականի համար որքա՞ն գումար է նախատեսված նրանց այլ բնակավայրի դպրոց տեղափոխման և վերադարձի համար»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Ներկայումս Կիրանցի դպրոցն ունի 42 աշակերտ: Կիրանցի բնակիչ 10-12-րդ դասարանցի 9 աշակերտ կա, նրանցից 8-ը սովորում է Ն. Ծաղկավանի միջն. դպրոցում, 1-ը՝ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասղեկը հաշվապահին է ներկայացնում տվյալ աշակերտի հաճախումների թիվը, ըստ որի՝ յուրաքանչյուր օրվա համար տեղափոխման և վերադարձի համար աշակերտին տրվում է 200 դրամ»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան