Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ֆեյք» տոմսեր են վաճառել. բազմաթիվ ֆուտբոլասերներ անելանելի դրության մեջ են հայտնվել

«Ֆեյք» տոմսեր են վաճառել. բազմաթիվ ֆուտբոլասերներ անելանելի դրության մեջ են հայտնվել
142
Երեկ, 20:06

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման մեկնարկից առաջ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի դիմաց մի շարք երկրպագուներ չեն կարողանում մտնել՝ կեղծ տոմսերի պատճառով։

«Ֆեյք տոմսեր են ծախել, խաբել են ու տոմսը վաճառել»,-նշում են քաղաքացիները:

Տոմսերի QR կոդերն ակտիվացել էին 16:00-ին։

ՀՖՖ-ն հորդորել էր խարդախության զոհ դարձած երկրպագուներին դիմել ոստիկանություն։

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։

«ֆեյք» տոմսեր են վաճառել. բազմաթիվ ֆուտբոլասերներ անելանելի դրության մեջ են հայտնվել