Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Արցախը չի լուծարվել. նպատակ ունեն Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա». Ռոման Երիցյան

«Արցախը չի լուծարվել. նպատակ ունեն Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա». Ռոման Երիցյան
429
Երեկ, 21:24

«Վերստին հայտարարում եմ ու հռետորական հարց եմ հնչեցնում՝ կա՞ որևէ մեկը, ով կարող է ցույց տալ Արցախի լուծարման հրամանագիրը, կա՞ որևէ մեկը, ով կարող է ինձ ուղարկել լուծարման հրամանագրի լուսանկարը, լուսապատճենը, քաղվածքը, պաշտոնական տեղեկագրում տեղ գտած տեղեկությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարցադրում է հնչեցչել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է, որ իրականում, ոչ մեկ չի կարող նման հրամանագիր ուղարկել, քանի որ նման հրամանագիր լույս չի տեսել։

«Հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի, երկրորդ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել»։

Երիցյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը հատուկ նման խոսակցություններից խուսափելու նպատակով երկրորդ հրամանագիրն էր կայացել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը կամ եթե կուզեն ընդունել՝ հրամանագիրը։

«Թե երկրորդ, թե առաջին հրամանագրերն իրավական ուժ չեն ունեցել»,- ընդգծել է Ռ.Երիցյանը;

Նա իր խոսքում մասնավորապես անդրադառնում է ։

Անդրադառնալով«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությանը, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր՝ Երիցյանը նշել է. «Եթե նրանք հղում կատարելով տեղեկատվական շտաբում տեղ գտած հայտարարությանը՝ շարադրում են այնպիսի նախադասություն, պատմության մեջ ցանկանում են մտցնել այնպիսի մոտեցում որ Արցախի նախագահը լուծարել է Արցախի Հանրապետությունը, պետք է անդրադառնալ դրա նախապատամությանը, նշել, թե ինչ շարժառիթով կամ սպառնալիքի ազդեցության տակ է կայացվել նման հրամանագիր, նշել, որ նման հրամանագիրն իրավական ուժ չի ունեցել, նշել, որ հրամանագիրը կայացվել է Ադրբեջանի ուղիղ պահանջով որպես նախապայման բնակչության անվտանգ դուրս բերումը ապահովելու նպատակով, նշել, որ հետագայում, երբ վերացվել է բնակչության սպանդի իրական սպառնալիքը, Հայաստանում կայացվել է հրամանագիր այն անվավեր համարելու մասին։

Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, որևէ մեկը չունի ժողովրդի կողմից ստեղծված պետությունը լուծարելու իրավասություն, առհասարակ որևէ մեկն այդպիսի գործողության չի էլ դիմել։ Իրականում նրանց նպատակն այն է, որ Արցախի անկումը բարդեն Արցախի իշխանության, ի դեմս Սամվել Շահրամանյանի վրա, ինչն իմ համար անընդունելի է, իրականությանը չի համապատասխանում։ Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչպես է Արցախն ընկել, Արցախի Հանրապետությունը լուծարված չի համարվում, Արցախի ինստիտուտները շարունակում են գործել»։

«Արցախի Հանրապետությունը պահպանվում է, շարունակում է գոյությունը, ընդամենը տարածքային կորուստը չի կարող վերածվել պետության լուծարման»,-հավելել է նա։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան