Կիրակի, 07 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մի՛ մեղադրեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականին խայտառակ պարտության համար»․ Նաիրի Հոխիկյան

«Մի՛ մեղադրեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականին խայտառակ պարտության համար»․ Նաիրի Հոխիկյան
264
Երեկ, 22:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի՛ մեղադրեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականին խայտառակ պարտության համար։ Հակառակը, պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնել, որ 10:0 հաշվով չպարտվեցին։
Չէ՞ որ նախկինների ժամանակներից է մեր հավաքականը պարտվել, ու հիմա բնական է, որ պարտություններով ավելի մեծ ինքնիշխանություն են բերում մեր իշխանությունները։
Ի վերջո, հետո՞ ինչ, որ մեր հանդիսատեսները հիմնականում ավելի շատ ոչ թե Հայաստանի հավաքականին, այլ Պորտուգալիայի Ռոնալդուին էին երկրպագում։ Կարևորն այն է, որ մենք մեզ պարտված չենք համարի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան