Ռուսաստանը խոցեց Ուկրաինայի ամենապաշտպանվող տարածքը. #NYT

Սեպտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանը իրականացրեց պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի դեմ ուղղված իր ամենամեծ հարվածը անօդաչու թռչող սարքիով՝ հաղթահարելով Կիևի խիստ պահպանվող կառավարական թաղամասի ՀՕՊ համակարգը, հաղորդել է The New York Times (NYT)-ը։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ Ռուսաստանը արձակել է ավելի քան 800 իրանական «Շահեդ» մարտական անօդաչու թռչող սարք, չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից խաղաղության շուրջ բանակցություններ վարելու ջանքերին։
Ռուսաստանը նաև արձակել է 17 թևավոր և բալիստիկ հրթիռ։ Ուկրաինական զինվորականները հայտարարել են, որ 9 հրթիռ և մոտ 60 անօդաչու թռչող սարք հաղթահարել են ՀՕՊ համակարգը և հարվածել իրենց թիրախներին։ Իշխանությունները հայտարարել են, որ սա առաջին դեպքն է, երբ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական ուժերը վնասել են Կիևում գտնվող Ուկրաինայի կառավարության շենքը։
Կիևի կառավարական թաղամասը, որը գտնվում է բլրի վրա և շրջապատված է կանաչով պատված քարե փողոցներով, համարվում է երկրի ամենապաշտպանված տարածքը և շրջապատված է ՀՕՊ համակարգերով։ NYT-ը հաղորդում է, որ Կառավարության շենքը գտնվում է խորհրդարանի և Զելենսկու գրասենյակի մոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի վաղ առավոտյան Կիևի Նախարարների կաբինետի շենքի վերին երկու հարկերի պատուհաններից կրակ էր դուրս գալիս, և հրշեջները ուղղաթիռ էին օգտագործում հրդեհը մարելու համար: Վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն ավելի ուշ հրապարակեց հարձակման հետևանքների լուսանկարը՝ այրված միջանցք, կոտրված դռներ և կախված լարեր: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ հրդեհը, հավանաբար, առաջացել է ՀՕՊ համակարգի կողմից խփված անօդաչու թռչող սարքի թափոններից:
Կիրակի օրվա հարձակումից առաջ ամենամեծ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, երբ Ռուսաստանը 728 անօդաչու թռչող սարք է արձակել:
Հրապարակումը նշում է, որ չնայած Ուկրաինան խփում է Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի մոտ 80%-ը, ռուսական կողմը շարունակում է ակտիվորեն արտադրել այս էժան սարքերը և հույսը դնում է զանգվածային հարձակումների վրա, որոնք կարող են զոհերի և ավերածությունների պատճառ դառնալ: Ռազմական վերլուծաբանների կարծիքով, անցյալ աշնանից Իժևսկ և Ելաբուգա քաղաքներում գործում են անօդաչու թռչող սարքերի նոր գործարաններ, ինչը մեծացնում է Ռուսաստանի արտադրական հզորությունը: Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն այժմ ամսական արտադրում է մոտ 2700 «Շահեդ» անօդաչու թռչող սարք:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կողմից տրամադրված վիճակագրությունը ցույց է տալիս զգալի աճ. 2024 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը արտադրել է 8740 անօդաչու թռչող սարք, իսկ այս տարվա առաջին կեսին՝ 21317։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14100:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
155Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
359Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
211Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
371Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
151Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
130Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
137Երեկ, 14:54