«Մոտ 100,000 մարդ լքել է Գազա քաղաքը». Նեթանյահու

Մոտ 100,000 խաղաղ բնակիչ լքել է Գազա քաղաքը Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) կողմից պլանավորված ռազմական գործողության հետևանքով, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«ՀԱՄԱՍ-ն անում է ամեն ինչ, որպեսզի կանխի նրանց հեռանալը՝ պահելով նրանց այնտեղ՝ որպես «մարդկային վահան»»,- ասել է նա Երուսաղեմում կայացած՝ կաբինետի ամենշաբաթյա նիստում, հաղորդում է Times of Israel-ը։
Նեթանյահուի խոսքով՝ «մենք ցանկանում ենք հարձակումները կենտրոնացնել ահաբեկիչների վրա և քաղաքացիական բնակչությանը հնարավորություն տալ հեռանալու»։
ՑԱՀԱԼ-ը բազմիցս կոչ է արել Գազայի բնակիչներին՝ լքել տարածաշրջանը՝ կապված առաջիկա ռազմական գործողության հետ։ Մինչդեռ, ՄԱԿ-ի տվյալներով, քաղաքում ներկայում մնում է մոտ մեկ միլիոն պաղեստինցի։ Միջազգային կազմակերպությունները Գազա քաղաքում և ամբողջ գոտում մարդասիրական իրավիճակը գնահատում են որպես աղետալի։
Իսրայելը ներկայում պատրաստվում է իրականացնել գործողություն Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու համար, և երկիրը հայտարարել է պահեստազորայինների զորահավաքի մասին։ Այս ծրագրերի հաստատման մասին օգոստոսի 8-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս ծրագրերը քննադատության են արժանացել ինչպես Իսրայելի ներսում, այնպես էլ արտերկրում։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվել է Իսրայելի վրա։ Իսրայելի բանակը գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։ Իսրայելի բանակը ներկայում վերահսկում է հատվածի մոտ 75%-ը։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12