««Հյուսիսային հոսքերը» պայթեցվել են փորձառու դիվերսանտների կողմից». Պատրուշև

«Հյուսիսային հոսք» նախագիծը պայթեցվել է դիվերսանտների խմբի կողմից, որոնք մեծ փորձ ունեն Բալթիկ ծովի զգալի խորություններում և դժվար պայմաններում աշխատելու հարցում։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը՝ մեկնաբանելով գազատարների վրա ահաբեկչական հարձակումների հետաքննության հետ կապված իրավիճակը։ «Հյուսիսային հոսք»-ի դեպքում այս առաջադրանքն ակնհայտորեն կատարվել է դիվերսանտների՝ բարձր որակավորում ունեցող խմբի կողմից, որը մեծ փորձ ունի Բալթիկ ծովի զգալի խորություններում և դժվար հիդրոլոգիական պայմաններում աշխատելու հարցում», - ընդգծել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ սա ակնհայտորեն դիվերսիայի ակտ է, որը կատարվել է շատ պրոֆեսիոնալ մակարդակով։ «Ստորջրյա խողովակաշարի մի հատվածի ոչնչացումը ինքնին բավականին դժվար խնդիր է, հատկապես, եթե աշխատանքը պետք է լինի հնարավորինս գաղտնի՝ առանց հատուկ հագեցած նավի օգտագործման», - բացատրել է նախագահի օգնականը։
Պատրուշևը նշել է, որ աշխարհի ոչ բոլոր բանակներում կամ հատուկ ծառայություններում կան լողորդներ, որոնք ունակ են գրագետ և, ամենակարևորը, գաղտնի կերպով իրականացնելու նման գործողություն։ «Այս խնդիրը կատարելու ունակ հատուկ ծառայություններից մեկը բրիտանական հայտնի Հատուկ նավակների ծառայությունն է։ Սա ամենահին ծովային դիվերսիոն ստորաբաժանումներից մեկն է, որը հայտնի դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- օրինակ է բերել Ռազմածովային կոլեգիայի ղեկավարը

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54