Ջորջիո Արմանիին հրաժեշտ տալու է եկել ավելի քան 10,000 մարդ

Կիրակի օրը իտալացի նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանիին վերջին հրաժեշտը տալու էր եկել ավելի քան 10,000 մարդ, իսկ երկու օրվա ընթացքում հոգեհանգստի սրահ է այցելել ավելի քան 16,000 մարդ, հաղորդում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը՝ հղում անելով արարողության կազմակերպիչներին։
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Միլանի Armani/Teatro ցուցասրահում։ Շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 9-ին սրահի բացվելուց առաջ շենքի դիմաց մի քանի հարյուր մարդուց բաղկացած հերթ էր գոյացել։ Մարդիկ մեկուկես-երկու ժամ սպասել են։
Արմանին մահացել է հինգշաբթի օրը՝ 91 տարեկան հասակում։ Դիզայների ցանկության համաձայն՝ հուղարկավորությունը կլինի մասնավոր։ Ինչպես հաղորդում է Libertà-ն, Արմանին կթաղվի Պիաչենցա քաղաքի մոտ գտնվող՝ իր ծննդավայր Ռիվալտայի ընտանեկան դամբարանում։ Նորաձևության դիզայները մի քանի տարի առաջ վերանորոգել է ընտանեկան դամբարանը, որտեղ թաղված են նրա ծնողներն ու եղբայրը։ Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երկուշաբթի կեսօրին: Սան Մարտին եկեղեցում կայանալիք արարողությանը կմասնակցի առավելագույնը 20 մարդ: Մուտքը կլինի միայն հրավերով:

«Ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս». Գագիկ Սուրենյան
1011:30
«Մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2311:24
«Սկզբում մեր բնակարանը խուզարկեցին, հետո Ավետիքին ձերբակալեցին»․ Անահիտ Ադամյան (տեսանյութ)
5110:48
Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5908:24
Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13401:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան
7900:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
8400:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
12400:12