«Եվս մեկ բացառիկ հայկական նմուշ փրկվեց անհետացումից». Համլետ Հովսեփյան

Հայկական կիրառական արվեստների եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Ընկերներիս և ազգականներիս օգնությամբ ևս մեկ բացառիկ հայկական նմուշ փրկվեց անհետացումից։
Զարդը գտել էի Իրանում բնակվող, ադրբեջանական ծագումով հնավաճառ մի կնոջ մոտ։
Քանի որ Իրանը պատժամիջոցների տակ է, հնարավոր չէր զարդը Իրանից փոստային ճանապարհով ուղարկել ոչ Եվրոպա, ոչ էլ Հայաստան (հաշվի առնելով նաև այն վտանգը, որ այն կարող էր առգրավվել «Հայփոստ»-ում)։ Եվ ոչ էլ հնարավոր էր գումարն ուղարկել Իրան։ Քանի որ վաճառողը թուրքիայում ուներ ծանոթներ՝ գումարն ուղարկելու հարցը այդ կերպ լուծվեց։ Իսկ զարդի տեղափոխության համար դիմեցի ընկերներիս օգնությանը, որոնց միջոցով զարդը տեղափոխվեց Իրանից Հայաստան, և գրեթե մեկ ամսվա անհամբեր սպասումից հետո այն վերջապես հասավ ինձ։
Զարդը 19-րդ դարի դիարբեքիրցի հայ արծաթագործ վարպետների ձեռքի աշխատանքն է։
Զարդի վրա ամրացված է եղել նաև ապարանջան, որից շատ փոքրիկ հատված է պահպանվել»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12