Ջերսիի իշխանությունները հետաքննություն են սկսել Ռոման Աբրամովիչի դեմ

Ջերսիի իշխանությունները (Նորմանդյան կղզիներից ամենամեծը, որը գտնվում է Լա Մանշում՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև) կասկածում են ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին կոռուպցիայի և փողերի լվացման մեջ և քրեական հետաքննություն են անցկացնում նրա դեմ։
Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով Շվեյցարիայի դաշնային քրեական դատարանի փաստաթղթերին։
Դատական փաստաթղթերում ասվում է, որ Ջերսիի քննիչները ցանկանում են պարզել Ռոման Աբրամովիչի կարողության աղբյուրները, որը նա կուտակել է «1990-ական և 2000-ական թվականներին Ռուսաստանում կապիտալիզմի քաոսային և անվերահսկելի վերելքի ժամանակ»։ Դրա համար նրանք, մասնավորապես, մի քանի հարցումներ են ներկայացրել շվեյցարական դատարաններ՝ ռուս գործարարի հետ կապված ընկերությունների վերաբերյալ՝ պահանջելով փաստաթղթեր այդ ընկերությունների՝ Շվեյցարիայում բանկային հաշիվների վերաբերյալ։ Հարցումներից մեկը վերաբերում է Ռոման Աբրամովիչի կողմից 2005 թվականին «Սիբնեֆտ»-ի՝ 13 միլիարդ դոլարով վաճառքից փողերի լվացման մեղադրանքներին։ Մեկ այլ հարցում վերաբերում է Աբրամովիչի կողմից պատժամիջոցների հնարավոր խախտմանը։ Շվեյցարական դատարանը որոշել է, որ նման տվյալները կարող են փոխանցվել Ջերսիի իշխանություններին։ Այս փաստաթղթերի փոխանցումը խոչընդոտելու՝ փաստաբանների փորձերը մերժվել են շվեյցարական դատարանի կողմից։
Աբրամովիչի փաստաբանները մերժում են բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ միլիարդատիրոջ հանցավոր գործունեության մեջ ներգրավված լինելու մասին ցանկացած ենթադրություն կեղծ է։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12