«Հայաստանում 90-ականների բեսպրեդելն ու անպատժելիությունն է»․ Սամվել Հայրապետյան
![]() 100 Այսօր, 16:00 Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը բոլորիս մտածելու տեղիք է տալիս։ Իրոք մարդիկ շատ են չարացել, երբ մեկը մյուսին գումար է պարտք լինում, ապա պարտատերերը թքած են ունենում, թե էդ գումարը որտեղի՞ց կճարեն կամ կկարողանա՞ն ճարել, թե՞ ոչ, մինչև էն ամենավերջին խազը սեղմում են՝ թքած ունենալով մարդու կյանքի, առողջության, հոգեբանական ապրումների ու առհասարակ նրա ճակատագրի վրա, դե իսկ նեխած մենթալիտետն էլ կյանքեր խժռելով պահում է իր դիրքերը՝ մարդ ես սխալվել ես, ուրեմն վերջ՝ կյանքդ էլ իմաստ չունի, ուրեմն քեզ վատ աչքով են նայելու, ուրեմն քեզ շանս չեն տալու, ուրեմն քեզ չեն հարգելու... Կապ չունի թե ոնց ես սխալվել, կարևորը քեզ չեն ներելու քո «կռուգի լավ տղերքը» ու էդ ամեն ինչը քեզ հասցնելու է կամ կործանման (խմիչք, դեղ), կամ էլ ինքնասպանության։ Ապրում ենք նեխած ու փթած համակարգի երկրում, որտեղ եթե խնդիր ունենաս, չես կարող դիմել իրավապահ մարմիններին, որտև կամ չեն լուծելու, կամ ավելի թափովը էդ թեման փակելու է, կամ էլ էնքան են տանելու բերեն ու էնքան թղթաբանական խնդիրներ են ստեղծելու, որ փոշմանես դիմելու համար, դե իսկ դիմելուց հետո էլ էն մի կողմում կանգնածները քեզ նայելու են «գործ տվողի» աչքով։ Կարճ ասած Հայաստանում տղերքի կյանքը շատ բարդ է, ահավոր բարդ։ Թվում է թե 21-րդ դար, 2025 թվական, բայց չէ՜, նույն 90-ականների բեսպրեդելն ու անպատժելիությունն է։ Նույն համակարգը, որտեղ մարդիկ նախընտրում են հարցերը իրենք իրենցով լուծեն՝ թեկուզ իրենց կյանքի գնով, քան դիմեն դատարան կամ էլ իրավապահ մարմիններին։ Խորանում ես՝ ցնդելու բան է։ Ապրում ես մի երկրում, որտեղ եթե մեջք չունեցարմ սխալվելուդ գինը կլինի վատ ելքը։ Անկեղծ ասած չգիտեմ, թե Աբովյանի դեպքը ինչի հետ էր կապված։ Բայց հաշվի առնելով մեր հասարակության մեծ մասի մտածելակերպը ու առհասարակ մեր նեխած մենթալիտետը, ապա առավել քան համոզված եմ, որ փողի կամ էլ նենց թեմա է եղել, որի տակից տղերքը ուղղակի չեն կարողացել դուրս գալ։ Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց դրանից գույները չեն բացվում»: Աղբյուրը` Սամվել Հայրապետյան |
Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ
6618:54«Խցանումները դարձել են մեր քաղաքի կազմակերպվածության բացակայության ամենաակնհայտ նշանը». Մհեր Կարագոզյան
8918:24Մարգարիտա Սիմոնյանին քաղցկեղ են ախտորոշել. The Moscow Times
12718:14«Ճանաչեք քաղաքապետարանի «նվիրյալներին»>. Քրիստինա Վարդանյան
11417:48«Սա այն դեպքն է, որի վտանգի մասին բազմիցս ահազանգել ենք». Արթուր Սաքունց
19017:12«Քաղաքի փոշու պատճառներից մեկն էլ բետոնի գործարանն է»․ Արամ Գևորգյան (տեսանյութ)
14916:36Մահացել է Հրաչ Բերբերյանը
15116:06«Հայաստանում 90-ականների բեսպրեդելն ու անպատժելիությունն է»․ Սամվել Հայրապետյան
10016:00