Երկուշաբթի, 08 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Փակվեցին «Առավոտի» խմբագրության դռները մամուլի շենքում»․ Աննա Իսրայելյան

«Փակվեցին «Առավոտի» խմբագրության դռները մամուլի շենքում»․ Աննա Իսրայելյան
146
Այսօր, 15:54

«Առավոտ․am» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Շաբաթ օրը մեր տնօրեն Գարիկ Մելքոնյանը փակեց «Առավոտի» խմբագրության դռները մամուլի շենքում, որտեղ 31 տարուց ավելի գործում էինք»:
Հիշեցնենք՝ «Առավոտ» օրաթերթի խմբագրությունը Պետգույքի կառավարման կոմիտեից նամակ էր ստացել, առ այն, որ պետք է տարածքն ազատեն:
«Հիմնավորումն այն է, որ պայմանագրի ժամկետը լրացել է, և նոր պայմանագիր չեն ցանկանում կնքել մեզ հետ:
Քանի տարի է՝ հայտնի էր մտադրությունը, որ ցանկանում են խմբագրություններին հանել Մամուլի շենքից, աճուրդ լինի, ով որ հաղթի՝ վերադառնա»,- «ԱրմԼուր»-ին տված հարցազրույցում նշել էր Աննա Իսրայելյանը։

Աղբյուրը`   Աննա Իսրայելյան