Մակրոնն առաջիկա օրերին կարող է նոր վարչապետ նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին կքննարկի նոր վարչապետ նշանակելու հարցը, այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահություն հայտնեց գործող կաբինետին։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ «Հանրապետության նախագահը հաշվի է առնում պատգամավորների քվեարկության արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Վաղը նա կընդունի վարչապետ Ֆրանսուա Բայրուին՝ նրա կառավարության հրաժարականը ընդունելու համար։ Հանրապետության նախագահը առաջիկա օրերին նոր վարչապետ կնշանակի»։
Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների մեծամասնությունը դեմ էր քվեարկել երկրի կառավարության վստահությանը վարչապետ Ֆրանսուա Բայրուի ծրագրային ելույթից հետո։ LCI հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բայրուն մտադիր է երեքշաբթի առավոտյան նախագահին ներկայացնել իր հրաժարականը։ Առաջիկա ժամերին վարչապետը մտադիր է հանդիպում անցկացնել կաբինետի անդամների հետ Մատիգնոն պալատում։
Երկուշաբթի օրը կայացած լսումների ժամանակ Բայրուն մատնանշել է երկրի տնտեսության ճգնաժամային իրավիճակը, որը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի արագ աճով։ Նա նաև պաշտպանել է հուլիսին ներկայացված՝ պետական ծախսերը զսպելու ծրագիրը, որը 2026 թվականին կխնայեր գրեթե 44 միլիարդ եվրո։ Ի թիվս այլ բաների, ծրագիրը նախատեսում էր 2026 թվականին չբարձրացնել կենսաթոշակները և այլ սոցիալական նպաստները՝ փորձելով զսպել պետական պարտքի աճը։ Ընդդիմությունը քննադատել է վարչապետին՝ ասելով, որ հաջորդ կառավարությունների, ինչպես նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը հանգեցրել է ստեղծված իրավիճակին։ Սակայն Սոցիալիստական կուսակցության և Ազգային միավորման ներկայացուցիչները հայտարարեցին նոր կառավարություն ձևավորելու՝ իրենց պատրաստակամության մասին, մինչդեռ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության պատգամավորները կոչ արեցին երկրի նախագահի հրաժարականը և մտադիր են համապատասխան ընթացակարգը սկսել խորհրդարանում սեպտեմբերի 9-ին։

«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան
3015:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով արգելվել են հրավառությունները
8415:07
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
7214:18
«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ բադալյան
8113:54
«Ընդդիմությունը, քաղհասարակությունը, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին». Վահան Հովհաննիսյան
8113:48
Օդեսայի երկրամասում ավելի քան 40 հազար մարդ հոսանքազրկված է ՌԴ-ի ԶՈւ-ի՝ էլեկտրակայանին հասցված հարվածից հետո
13213:24
Նոյեմբերի 17-ին Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
7113:12
«Մի «ինքնիշխան համալիր» էլ դուք կառուցեիք Աջափնյակի մետրոյի կամ Ակադեմիական քաղաքի կողքին». Վահե Գրիգորյան
8012:48