Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Շատ բանկեր արցախցիներին վարկ չեն տրամադրում». Գառնիկ Դանիելյան

«Շատ բանկեր արցախցիներին վարկ չեն տրամադրում». Գառնիկ Դանիելյան
202
Այսօր, 11:36

«Շատ բանկեր հրաժարվում են արցախցիներին վարկ տրամադրելուց՝ պատճառաբանելով, որ ինչ-որ մի պահի իրենք Արցախում ունեցել են վարկային պարտավորություններ: Ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի Կենտրոնական բանկը, որ հնարավորւթյուն տրվի վարկ տալու»,- ԱԺ նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

ԿԲ նախագահը պատասխանեց. «Մեծ հաշվով 2020-ի պատերազմից հետո բանկային համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, որ բանկային համակարգն անընդհատ փորձում է օգնել թե՛ պատերազմի մասնակիցներին, թե՛ վիրավորներին, թե՛ Արցախից տեղահանվածներին: Մենք փորձում ենք սիստեմատիկ ձևով ինչ-որ հարցեր լուծել, բայց դա չի ենթադրում, որ չեն կարող լինել առանձին դեպքեր, որոնց վերաբերյալ հատուկ մոտեցում է պետք: Խնդիրը համակարգային չէ, այլ անհատական»:

«Շատ բանկեր արցախցիներին վարկ չեն տրամադրում». Գառնիկ Դանիելյան