Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ասում էր՝ ասեք, կանենք. թող իջնի, ասենք, անի». ակցիայի մասնակից

«Ասում էր՝ ասեք, կանենք. թող իջնի, ասենք, անի». ակցիայի մասնակից
115
Այսօր, 14:30

Ինչպես հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները՝ դեմ արտահայտվելով իրենց բակում 18 հարկանի երկու շենքի կառուցմանը:

Նրանք տևական ժամանակ է քաղաքապետարանի դիմաց են, ասում են՝ մինչև Տիգրան Ավինյանը կամ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չիջնեն և իրենց չհավաստիացնեն, որ չեն կառուցելու շենքերը, իրենք չեն հեռանալու քաղաքապետարանի մոտից:

Դիմելով Ավինյանին՝ ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Ասում էր՝ ասեք, կանենք, թող իջնի, ասենք, անի: Թող իջնի փաստաթղթով ապացուցի, որ ոչ մի բան չեն անի իրենք: Երեխաները չունեն խաղալու տեղ, եթե շենքերը կառուցեն, որտե՞ղ պիտի երեխաները խաղան»:

Քաղաքապետարանի դիմաց նաև ոստիկանական ուժեր կան:

Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց