Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Պատանեկան սուր տրավմաներով անձինք ընդվզում են ունենում կանանց հանդեպ, ինչն անբուժելի է»․ Մարինե Ֆարմանյան

«Պատանեկան սուր տրավմաներով անձինք ընդվզում են ունենում կանանց հանդեպ, ինչն անբուժելի է»․ Մարինե Ֆարմանյան
113
Այսօր, 00:36

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատգամավոր Թագուհի Թովմասյանին սեռով պայմանավորված վիրավորել է տղամարդու արտաքինով մի պատգամավոր: Միակ լուրն այն է, որ իմացանք նման մարդ կա ԱԺ-ում, որը սնվում է մեր հարկերից: Իսկ Թագուհուն վիրավորող սուբյեկտի արարքը չի զարմացնում. ասա՛, ով է շրջապատդ, ասեմ՝ ով ես դու: Ինչ տեսնում ու լսում են, այն էլ կրկնում են:
Ասում են՝ տղամարդու հագուստ կրող նման անձինք, պատանեկան սուր տրավմաների հետևանքով անթաքույց արգահատանք և հոգեբանական ընդվզում են ունենում կանանց հանդեպ, ինչն անբուժելի է, հետևաբար հանգիստ թողնելով անբուժելին, հարց է առաջանում. մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան անձինք (ֆիզիկական կամ իրավաբանական) ասելիք չունե՞ն»:

Աղբյուրը`   Մարինե Ֆարմանյան