Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Երևանում իրականացվում է «վայրի կառուցապատում»». Հակոբ Բադալյան

«Երևանում իրականացվում է «վայրի կառուցապատում»». Հակոբ Բադալյան
136
Այսօր, 17:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կասկածից վեր է, որ Երևանում իրականացվում է «վայրի կառուցապատում»: Գտնվել է մի «արդարացման» ունիվերսալ բանաձև՝ թույլտվությունները տրվել են շատ տարիներ առաջ:
Սա մեղմ ասած անհաջող ալիբի է, որովհետև, երբ հարկ է լինում, երբ պահանջում է քաղաքական-իշխանական շահը, կառավարող ուժին բացարձակապես չեն հետաքրքրում սեփական գործողությունների իրավական հիմնավորումները:
Կառուցապատման դեպքերում, զգալիորեն ոտնահարվում է հանրային շահը, բայց դրա ակտիվ պաշտպանությունը հակասության մեջ կմտնի կառավարող ուժի քաղաքական-իշխանական շահերի հետ, որովհետև միայն միամիտը կմտածի, թե Երևանում լայն թափով կառուցապատողները պատահական սուբյեկտներ են:
Ըստ այդմ, այստեղ գործի է դրվում հանրահայտ հնարքը՝ «այդ նախկիններն են տվել թույլտվությունները, իրենք ի՞նչ անեն»:
Կրկնեմ, երբ անմիջական քաղաքական-իշխանական շահը պահանջում է, առանց երկմտանքի ոտնահարվում է ցանկացած քայլի առաջ եղած որեւէ սահմանադրա-իրավական արգելք:
Հայաստանը, ցավոք սրտի, դեռ շատ է խարխափելու երեսպաշտ ալիբիի այս ծուղակում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան