Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Չի՛ լինելու տենց համաներում, որ ձեր նախկին գործընկերներն ընկնեն էդ համաներման տակ»․ Ալեն Սիմոնյան

«Չի՛ լինելու տենց համաներում, որ ձեր նախկին գործընկերներն ընկնեն էդ համաներման տակ»․ Ալեն Սիմոնյան
262
Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ., 19:36

«Որքան հասկանում եմ՝ ենթադրվում է, որ եթե համաներում լինի, ապա իրենց որոշ նախկին գործընկերներ կարող են ընկնել այդ համաներման տակ։ Եթե առաջարկը դրան է վերաբերում, պատասխանը, ինձ իրավունք կվերապահեմ ասելու՝ ո՛չ, չի լինելու տենց համաներում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ համաներման վերաբերյալ առաջարկին։

Նշենք, որ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Մամիջանյանն իր ելույթում ընդգծել էր, որ ՀՀ կառավարությունից պահանջում է շտապ նախաձեռնել համաներման գործընթաց։

«Չի՛ լինելու տենց համաներում, որ ձեր նախկին գործընկերներն ընկնեն էդ համաներման տակ»․ Ալեն Սիմոնյան
«Պահանջում եմ ՀՀ կառավարությունից շտապ նախաձեռնել համաներման գործընթաց»․ Հայկ մամիջանյան