«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է». Մադուրո

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, և «ԱՄՆ-ի կայսրությունն» ունի պատերազմի ծրագիր, որը ենթադրում է իր գերիշխանությունը պարտադրել աշխարհին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Ֆրանցիսկոս պապը երկու տարի առաջ ասել է, որ մենք շարժվում ենք դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Ես կարծում եմ, որ այն արդեն սկսվել է, - նշել է նա։- ԱՄՆ-ի կայսրությունն ունի պատերազմի ծրագիր՝ իր քաղաքական, տնտեսական, մշակութային և ռազմական գերիշխանությունը պարտադրելու աշխարհին»։
2022 թվականի օգոստոսին Ֆրանցիսկոսը, որը մահացավ 2025 թվականի ապրիլին, հայտարարել էր, որ աշխարհը ապրում է Երրորդ համաշխարհային պատերազմ, իսկ 2024 թվականի մայիսին նա կրկին այդպես է անվանել մոլորակի վրա ստեղծված իրավիճակը։
Reuters-ի տվյալներով՝ օգոստոսի 19-ին երեք ականակիր, միջուկային սուզանավ և ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային հածանավ, ինչպես նաև 4500 զինծառայող ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավային հատված՝ Վենեսուելայի ափեր՝ «նարկոկարտելների դեմ պայքարի գործողություններ անցկացնելու համար»։ The New York Times-ը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի կերպով հրահանգ է ստորագրել լատինաամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժ կիրառելու մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ սեպտեմբերի 2-ին «մահացու հարված» է հասցվել Վենեսուելայից մեկնած նավին, որը շահագործվում էր «նարկոահաբեկչական կազմակերպության» կողմից։ Նախնական տվյալներով՝ նավի վրա հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ։
Վաշինգթոնը անհիմն մեղադրում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «Cartel de los Soles» թմրավաճառական կարտելին պատկանելու մեջ, որի գոյությունը Կարակասը հերքում է։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12