«Շատ զարմացած եմ, Պուտինի և Զելենսկու միջև շատ ատելություն կա». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նախկինում կարծում էր, որ կկարողանա արագորեն ավարտել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Սակայն, ինչպես պարզվեց, դա այդքան էլ հեշտ չէ անել, 77 WABC ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա կրկին պարծեցել է, թե իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր իրեն հաջողվել է ավարտել յոթ պատերազմ։ Ավելին, ըստ նրա, դրանցից մի քանիսը տևել են ավելի քան 30 տարի։
Թրամփը խոստովանել է, որ նախկինում կարծում էր, որ իր համար ամենահեշտը կլինի կարգավորել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, քանի որ լավ է շփվել Վլադիմիր Պուտինի հետ։
Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ երբ ինքն արդեն կարծում էր, որ խաղաղությունը շատ մոտ է, Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։
«Իրականում ես շատ զարմացած եմ։ Ես ասացի, որ այս գործը բավականին արագ կլուծվի։ Բայց դա դժվար է, Պուտինի և Զելենսկու միջև շատ ատելություն կա, ինչպես գիտեք, շատ թշնամանք և շատ արյուն է թափվել», - ասել է Թրամփը։
Նա նաև հավելեց, որ ամեն շաբաթ պատերազմում զոհվում է «5000-7000 մարդ»։

ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
3013:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
4613:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
5513:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
7312:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
7512:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
8611:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
8111:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8011:00