Վարորդական վկայական ստանալը` պատուհաս. «Ժողովուրդ»
![]() 2179 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում վարորդական վկայական ստանալը դարձել է պատուհաս ապագա վարորդների համար։ Խմբագրություն ահազանգած քաղաքացիները պնդում էին, որ վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս՝ «Սեւանի» և «Աբովյանի» ՀՔԲ-ներում։ Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝ հաջորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, երրորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց: Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետեւյալ նոր ժամկետներում՝ յոթերորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, տասնչորսերորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց: Հարկ է ընդգծել, որ անգամ հերթային համակարգը ծանրաբեռնված բաժանմունքների դեպքում նախանշված գործառույթը չի իրականացրել և համոզմունքը, որ գումարով ավելի շուտ քննություն հանձնելը կկատարի սահմանված գործառույթը, գրեթե զրոյական է։ ՆԳՆ-ից փոխանցեցին թե որն է ստեղծված պատկերի պատճառը. «Եթե այս պահին, տվյալ ստորաբաժանման դեպքում, ամենամոտ օրը ցույց է տալիս փետրվարին, ապա հնարավոր է՝ որոշ ժամանակ անց ազատ օր ու ժամ լինի հենց այս ամսվա ընթացքում։ Հերթերի համակարգը ճկուն է և ցանկացած անձ կարող է թե՛ ամրագրել և թե՛ չեղարկել ընտրած օրը։ Բացի դրանից, ՆԳՆ նախաձեռնությամբ իրականացված փոփոխության շնորհիվ քաղաքացին հնարավորություն ունի դիմել մեկ այլ Հաշվառման քննական ստորաբաժանում՝ գործնական քննություն հանձնելու համար։ Այս պահի դրությամբ էլ կան ստորաբաժանումներ, որտեղ հնարավոր է հերթագրվել հենց հիմա, և օրերի ընթացքում մասնակցել քննությանը»,- ասված էր ՆԳՆ-ի արձագանքում։ Ստացվում է՝ օրինակ Սևան քաղաքում բնակվող քաղաքացին, իր տանը մոտ գտնվող բաժանմունքը պետք է թողնի եւ այցելի, օրինակ, Գյումրի՝ վարորդական վկայականի քննությունը ավելի մոտ օր հանձնելու համար։ Ահա ևս մեկ անհարմարություն՝ մտցված նոր համակարգում»։ |

«Դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է»․ Գևորգ Ստեփանյան
254Երեկ, 16:30
Երթևեկության փոփոխություն՝ Չարենցի փողոցում
204Երեկ, 11:42
Ամեն օր պարեկային ծառայության 1 մեքենա է վթարվում, ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է
44811.12.2025, 18:30
Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը
41810.12.2025, 19:24
«Բաբաջանյան-Շիրակ փողոցում գետեր են գոյացել». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
66207.12.2025, 22:00
«Երևանյան խցանումների խնդիրը ՔՊ-ն այդպես էլ չլուծեց»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
90706.12.2025, 14:42
«Բողոքներ կան, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր գույքահարկ են վճարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
103102.12.2025, 11:12
«Առաջարկվում է ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունը». Գևորգ Պապոյան
96202.12.2025, 10:42
