Սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան կուղարկվի

ՀՀ ՔԿ-ն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը փորձել է «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
176Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
28230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
45328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
47128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38327.10.2026, 10:12