«Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը և հասան դրան»․ Արամ Իսաբեկյան

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա և վերջ, շատերի ցանկությունը կատարվեց, այլևս չեք տեսնի այս պատկերը։ Նույնիսկ տառերը հանեցին։ Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը և վերջապես հասան դրան. 2013 թվին բացված ցուցասրահը, որտեղ ցուցադրված էին Երևան քաղաքին նվիրված 28 Իսաբեկյանի կտավները, շատ նենգ ձևով վերացվեց։ Այդ ամենը կատարվեց Հայ Արտի ժամանակավոր տնօրեն Սոնա Հարությունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ, քաղաքապետարանի, որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։ Զարմացած եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերմունքից, որի հետ հանդիպել էի, ներկայացրել այն պայմանագիրը, որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը, խոստացավ, որ կզբաղվի և ամենը կկարգավորվի, և ահա կարգավորեցին, առանց նույնիսկ ինձ իմաց տալու։ Չեմ ցանկանում պատմել, թե ինչքան են ինձ խաբել և ցավ պատճառել, բայց ուզածները ի՞նչ է, ինչո՞ւ են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ, հասկանալ է պետք»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12