Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Այս պուրակում պետք է մանկական խաղահրապարակ սարքվեր»․ Կարինե Հարությունյան

«Այս պուրակում պետք է մանկական խաղահրապարակ սարքվեր»․ Կարինե Հարությունյան
142
Այսօր, 17:24

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Մոլդովական 27-ին հարող նախկին պուրակն է, հիմա, ինչպես երևում է նկարներից, մեքենաների կայանատեղի է դարձել։
2018-ի հայտնի իրադարձություններից առաջ այստեղ բավականին կանաչապատ էր, բայց փոքր-ինչ՝ անխնամ։ Սրա մասին ՔՊ գրասենյակում ասել եմ դեռ 2018-ին, խոստացել են հարցը լուծել, գրել եմ Ֆեյսբուքում մի քանի անգամ՝ նշելով քաղաքապետարանին։ Զրո ուշադրություն։ ՔՊ-ն իշխանության է յոթ տարուց ավելի։ Ահա, թե ինչ է դարձել երբեմնի պուրակը այդ տարիների ընթացքում։ Ընդ որում՝ մոտ երկու ամիս առաջ էր, ինչ-որ մեկը փորձում էր այստեղ շինարարություն անել, շենքի բնակիչներով բողոքեցինք, թաղապետարանը կանգնեցրեց։ Մինչդեռ տարիներ առաջ այս պուրակում պետք է մանկական խաղահրապարակ սարքվեր․ շենքը գրեթե երեք կողմից շրջապատված է ճանապարհներով, երեխաները խաղալու տեղ չունեն։
Հարց 1․ Գայի պողոտայի ասֆալտին ի՞նչ էր եղել, որ քանդեցիք, նորից ասֆալտելու համար, երբ այդ գումարը կարելի էր ծախսել այլ հարցեր լուծելու համար՝ թաղամասերում եղած պուրակները կարգի բերելու, երեխաների համար խաղահրապարակներ կառուցելու, նույն թաղամասերում ճանապարհները բարելավելու, աղբամաններ տեղադրելու։
Հարց 2․ Ինչպե՞ս է լինում, որ ամառային չոր օրերը թողած ձեր ասֆալտ փռելու մղումը հասունանում է աշնանը, երբ անձրևային սեզոնը սկսվում է»։