Ցուցարարները գրավել են Փարիզի «Լիոնյան» կայարանը

Սեպտեմբերի 10-ին Փարիզի «Լիոնյան» կայարանը գրավել են ցուցարարները՝ միանալով Ֆրանսիայում «Ամեն ինչ փակեք» կարգախոսով զանգվածային բողոքի ալիքին, գրում է Actu.fr-ը։
Մոտ 400 մարդ ներխուժել է կայարան, երթով անցել Le Train Bleu ռեստորանի մոտով, գրավել սպասասրահները և շարժվել դեպի մետրո՝ փակելով մայրաքաղաքի ամենամեծ տրանսպորտային հանգույցներից մեկը։ Բազմաթիվ ցուցարարներ օգտագործել են լուսարձակներ, պաստառներ և կարգախոսներ, վանկարկել՝ հանդիպելով ուղևորներին։
«Ամեն ինչ փակեք» կարգախոսով զանգվածային բողոքի ցույցերը միավորել են տասնյակ հազարավոր մարդկանց և դարձել իշխանությունների կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների և բյուջետային կրճատումների պատասխան։ Մեծ ցույցերը տեղի են ունեցել այլ խոշոր քաղաքներում՝ Ռենում, Նանտում, Գրենոբլում, Լիոնում, Լիլում, Կանում և Թուլուզում։
Փարիզում ցուցարարները նախ հավաքվել են Լիոնյան կայարանում և Նորդյան կայարանում։ Շատլե կայարանը և Շատլե Լե Ալ առևտրի կենտրոնը փակ են, ոստիկանությունը որոշումը բացատրել է սոցիալական ցանցերում կոչեր հայտնվելուց հետո թալանը կանխելու անհրաժեշտությամբ։
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է ավելի քան 430 գործողություն (273 հանրահավաք և 157 շրջափակում), որոնց մասնակցել է մոտ 29 հազար մարդ։ Ի պատասխան՝ իշխանությունները մոբիլիզացրել են մոտ 80 հազար անվտանգության ուժերի։
Տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ) Ֆրանսիայում ձերբակալվել է 295 մարդ, այդ թվում՝ 171-ը՝ Փարիզում, չորս ոստիկան և ժանդարմերիայի աշխատակից ստացել է թեթև վնասվածքներ։ Բողոքի ցույցերը ուղեկցվել են բախումներով, աղբամանների այրմամբ և խոշոր երկաթուղային կայարանների և կարևոր տրանսպորտային մայրուղիների տարածք մուտք գործելու փորձերով։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
8102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9600:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
106Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
117Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
123Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
203Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
101Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
116Երեկ, 17:12