Քննարկման է դրվել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագիծ

ՀՀ կառավարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում տեղադրել է օրենքի նախագիծ, ըստ որի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած ժամկետային զինծառայությունը կդառնա 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։
Օրինագծում, մասնավորապես նշված է․
«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։
Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում՝ օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է որպես ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5408:24
Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13001:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7800:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
8300:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
12300:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
17100:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
81Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
98Երեկ, 22:36