Բալիում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ

Բալիում ջրհեղեղի հետևանքով առնվազն ինը մարդ զոհվել է, իսկ վեցը՝ անհետ կորած են։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ կղզում տներ և հյուրանոցներ են ջրհեղեղի ենթարկվել։ Դենպասար, Ջեմբրանա, Գյանյար, Կլունգկունգ, Բադունգ և Տաբանան շրջանների բնակիչները տարհանվել են։ Անհետ կորածների որոնումները շարունակվում են։
Ազգային օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ Ինդոնեզիայում ուժեղ անձրևները պայմանավորված են եղել մի շարք մթնոլորտային գործոններով, այդ թվում՝ Հնդկական օվկիանոսում ջերմաստիճանի տատանումներով։ Գործակալության տվյալներով՝ անձրևային ամպերի տեղաշարժը արևադարձային օվկիանոսներով հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է նաև հանգեցնել տեղումների ավելացման։
Օգոստոսի վերջին Հարավարևելյան Ասիայի երկրները հարվածած «Կաջիկի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Վիետնամում տարերքը խլել է յոթ մարդու կյանք, մեկը անհետ կորած է, իսկ ևս 34-ը վիրավորվել են։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14100:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
155Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
359Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
211Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
371Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
151Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
130Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
137Երեկ, 14:54