Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Երեխաների աչքի առաջ են բերման ենթարկել որդուս»․ Վարդան Ղուկասյան

«Երեխաների աչքի առաջ են բերման ենթարկել որդուս»․ Վարդան Ղուկասյան
191
Այսօր, 12:42

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանրամասներ է հայտնել որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությունից․ «Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան»,- «Նյուզ»–ի հետ զրույցում ասել է Ղուկասյանը։

«Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–ասել է Ղուկասյանը։