«Այն, ինչ անում եք դատական համակարգի հետ, իրավական ցինիզմ է». Էլինար Վարդանյան
![]() 282 Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 13:30 «Եթե Սահմանադրությամբ և օրենքներով եք առաջնորդվում, այդ ինչպե՞ս է լինում, որ քաղաքական հետապնդումների ժամանակ Սահմանադրությունը, օրենքները, իրավունքը ընդհանրապես մոռանում եք։ Էսօրվա ձեր արդարադատությունը բազմապատիկ անգամ անարդար է, պարզապես ցինիկ արդարադատություն է։ Այո, նախկինում դատարանները լուրջ խնդիրներ են ունեցել, բայց այն, ինչ դուք անում եք դատական համակարգի հետ, իրավական ցինիզմ է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով դատավորներին։ Պատգամավորն անդրադարձավ մասնավորապես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու, դատավոր Արմեն Դանիելյանին․ «Դուք իրավունքի դասագրքերում մնալու եք որպես օրինակ, ձեր քննած գործերը, ձեր որոշումները դասախոսները բերելու են որպես օրինակ, թե ինչպես չի կարելի ապականել իրավունքը։ Դուք նշում եք՝ ձգտել եմ բարձր պահել դատական համակարգի հեղինակությունը․ մի ձգտեք, Աստծո սիրուն, ձեր այդ ձգտումները թե՛ նախկինում, թե՛ առավել ևս հիմա հեղինակազրկում են դատարանը»,- իր խոսքում նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«Պատրաստվեք Աստծո ցասման հերթական դրսևորումներին». Արամ Գևորգյան
13701:30
«Հիմա խաղաղությունը ֆետիշացնում են, որովհետև էլ ուրիշ ասելիք չունեն». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
174Երեկ, 23:06
«Արցախի Հանրապետության ոչնչացումն անկասկած համապատասխանում էր հավաքական Արևմուտքի շահերին». Գարիկ Քեռյան
281Երեկ, 17:54
«Քեզ ոչ ոք չի պաշտպանելու, երբ պատմության ընթացքը շպրտի մայրուղու բորտին»․ Արմեն Աշոտյան
241Երեկ, 16:54
«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը չեն զբաղվում միջուկային զենքի փորձարկմամբ»․ Պեսկով
252Երեկ, 16:14
«Կարճ ասած՝ աշոտյան եղիր ստեղից». Ալեն Սիմոնյան
215Երեկ, 15:24
«Այս մարդակերպ թափոնը ժամանակին աղերսում էր ինձ փրկել իրեն Առաքել Մովսիսյանի զայրույթից». Արմեն Աշոտյան
306Երեկ, 15:12
«Սպասում ենք՝ ԱՄՆ-ն հաստատի, որ պայմանավորվածություններն ուժի մեջ են»․ Լավրով
241Երեկ, 15:09
