Դոհայի վրա Իսրայելի հարձակումը պատերազմի հայտարարում արաբական և իսլամական երկրներին. ՀԱՄԱՍ

Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա Իսրայելի հարձակումը հանդիսանում է պատերազմի բացահայտ հայտարարում բոլոր արաբական և իսլամական պետություններին, ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Ֆաուզի Բարհումը։
«Իսրայելի կողմից կատարված հանցագործությունը ոչ միայն հարձակում է Կատարի վրա, այլև պատերազմի բացահայտ հայտարարում է բոլոր արաբական և իսլամական երկրներին, ինչպես նաև սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի կայունությանը»,- ասել է Բարհումը։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։
Նա նաև կարծում է, որ Վաշինգթոնը ներգրավված է պաղեստինյան շարժման ղեկավարության վրա Իսրայելի հարձակման մեջ։
«Մենք հայտարարում ենք, որ ԱՄՆ-ի վարչակազմը հանցակից է այս հանցագործությանը»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով, այս հարձակումն «ամբողջ բանակցային գործընթացի սպանություն» էր, քանի որ այն իրականացվել է այն ժամանակ, երբ շարժման ղեկավարությունը քննարկում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Գազայի հատվածում զինադադարի մասին։
Շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ժամանակ վիրավորվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հեյի կինը, նրա հարսը և թոռները։ Բարհումը չի հաղորդել ալ-Հեյիի վիճակի մասին: Շարժման առաջնորդը չի երևացել նաև ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում հրապարակված՝ Կատարում զոհվածների հուղարկավորության արարողության լուսանկարներում։

«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
32Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
69Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
76Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
78Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
74Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
86Երեկ, 17:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
85Երեկ, 17:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
86Երեկ, 16:42