«Մտադիր ենք ՀՀ-ին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար». ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Քոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

«Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»․ ԱԱԾ
187Երեկ, 09:42
Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է տարածել (տեսանյութ)
28521.10.2026, 11:30
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ
27321.10.2026, 10:06
«Տղամարդը ձերբակալվել է». ՆԳՆ
37220.10.2026, 11:54
Մեղադրանք է ներկայացվել Հովիկ Աբրահամյանի եղբորը (տեսանյութ)
31420.10.2026, 10:42
Հանրային քննարկման է ներկայացվել հետվճար տրամադրելու միջոցառումը մինչև 2029թ․ շարունակելու նախագիծը
25920.10.2026, 10:14
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
37819.10.2026, 16:48
Գագիկ Վանոյանն ազատվել է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
33319.10.2026, 11:30