Կողոպտել են Արագած Ախոյանի եղբոր` գործարար Ստեփան Ախոյանի տունը
![]() 115 Երեկ, 22:18 Երևանում թալանել են հայտնի գործարար, «Սպիտակ տնակ» ՍՊԸ-- հիմնադրի տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց Սեպտեմբերի 6-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ախոյանի տունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը ժամը 03։30-ից մինչև 05։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել Արղության փողոցի տներից մեկը և այնտեղից հափշտակել մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և «Breguet» ապրանքանիշի ժամացույց։ Աղբյուրի տեղեկություններով՝ թալանված բնակարանի սեփականատերը հայտնի գործարար «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի հիմնադիր Ստեփան Ախոյանն է, ով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբայրն է։ Վնասի չափը պարզվում է, սակայն ըստ նախնական տեղեկությունների՝ այն անցնում է 100 հազար դոլարը։ |
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Կատարի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները
2623:49«Մանկասպաններն ազատ են, իսկ ինքնապաշտպանվածը՝ կալանքի տակ». Մարի Ռուբենյան
7823:30«Ապացուցվել է՝ դուք, ձեր քննչականի պետը, գլխավոր դատախազը ստախոսներ եք»․ Հովհաննես Խուդոյան
12722:54«Անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը». Արա Այվազյան (տեսանյութ)
14822:42Ջրային կոմիտեի նախագահը, ՏԿԵ փոխնախարարը և ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից
10322:36Ջորջիո Արմանին թողել է 2 կտակ
15522:26Կողոպտել են Արագած Ախոյանի եղբոր՝ գործարար Ստեփան Ախոյանի տունը
10922:18Դոհայի վրա Իսրայելի հարձակումը պատերազմի հայտարարում արաբական և իսլամական երկրներին. ՀԱՄԱՍ
14621:02