ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Կատարի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Կատարի մայրաքաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները և վերահաստատել է իր աջակցությունը Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչության կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են սեպտեմբերի 9-ին Դոհայի՝ գլխավոր միջնորդի տարածքի վրա հասցված հարվածները։ Նրանք խորը ափսոսանք են հայտնել մարդկային կորուստների համար։ Նրանք ընդգծել են իրենց աջակցությունը Կատարի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։
Անվտանգության խորհրդի անդամները նաև ընդգծել են «լիցքաթափման կարևորությունը» և աջակցություն են հայտնել Կատարին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերահաստատել է Դոհայի՝ Վաշինգթոնի և Կահիրեի հետ միասին, տարածաշրջանում միջնորդական ջանքերում շարունակական կարևոր դերի ճանաչումը։
Բացի այդ, Անվտանգության խորհուրդը նշել է, որ Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև անկլավում ռազմական գործողությունների դադարեցումը մնում են «գլխավոր առաջնահերթություն»։

«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
32Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
69Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
76Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
78Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
74Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
86Երեկ, 17:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
85Երեկ, 17:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
86Երեկ, 16:42