«Քեզ սերժացնելու եմ մինչև վերջ». Ալեն Սիմոնյան
![]() 128 Այսօր, 00:24 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում գրառումների շարք է սկսել, որում վիրավորական արտահայտություններով ու համեմատականներով դիմում է իր կողմից «Պուշոկ» մականունով հորջորջվող քաղաքական գործչի: Նրա գրառումները ներկայացնում ենք ստորև. «* Այսօր հերթական ճեպազրույցն եմ տվել, որը, եթե մի նախադասությամբ վերնագրենք, այն մասին էր, որ ԱԺ-ում այլևս ընդդիմություն չկա: Դրանից հետո, իրենց ընդդիմադիր համարող ԱԺ պատգամավորները, իրար հերթ չտալով, անդրադարձել են իմ ճեպազրույցին և 50 րոպեանոց ճեպազրույցից արձագանքել այն բանին, որ իմ նկարն ավելի շատ մարդ իր շուրջը կհավաքի, քան իրենց հանրահավաքը: Հիրավի, պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, և մենք ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին: Արա, ես Ձեզ՝ 50 րոպե, դուք՝ իմ նկարի մասի՞ն: Պուշոկ, սանիկիդ չէիր ասե՞լ, որ դու ինձ քաղաքացու հետ միջադեպից հետո զանգել ես, ասել ես՝ «էս ինչ լավ տեքստ ես գրել», քո աջակցությունն ես հայտնել: Լսիր, տենց բաներն ասա, որ գոնե քո մոտիկներին «դեմ չտաս»: Սա էլ հո Կիպրոսում ծեծ ուտելու պատմության պես մի բան չի՞, որ նկարվես 7 օր անց ու գրես, որ քեզ բան չի եղել, հետո նստես, դողաս, որ հանկարծ վիդեո դուրս եկավ, ի՞նչ ես անելու, կամ հերթով զանգես ԶԼՄ-ներ, խնդրես՝ չգրեն դրա մասին: Պուշկո, լուրջ, արդեն նեղացնում ես, արա, ես քեզ միշտ ասել եմ, դու ինձ լսի: Բոլոր էն դեպքերում, երբ ինձ լսել ես, քո մոտ ամեն բան ստացվել ա, երբ չէ՝ վարի ես գնացել: Սանիկդ ասում ա, որ եթե քո կողքինները շահի համար են, ուրեմն ես էլ շահ ունեի: Չես ասել, որ դու Էրեբունու թաղապետարանի շենքի մի խցում էիր հիմա նստած, եթե ես չլինեի ու, որ այն, բանը, որ քո անունը մեկը գիտի էս երկրում, իմ շնորհիվ ա: Թե չէ դու կյանքո՞ւմ էիր Սերժ Սարգսյանին մոտիկից տեսնելու, հետը մի սեղանի շուրջ նստելու, ինքը քո համար տենց էլ մնալու էր քո շեֆի սենյակի պատի վրայի նկարի երազանքի ձյաձյա: Արա, տեսնո՞ւմ ես՝ ինչեր եմ արել քո համար: Չես պատմե՞լ, թե ոնց էիր ամեն շաբաթ ինձ շողոքորթում, ամեն բան անում, որ հետս լավ լինես, իսկ որ զանգում էի, ասում էի՝ արի, ասում էիր՝ թրաշվեմ նոր գամ: Աղբյուրը` Ալեն Սիմոնյան |
«Ալենի վերջին 2 ժամվա ցնցումները զառանցանքի հետևանք են». Արսեն Բաբայան
8300:36«Քեզ սերժացնելու եմ մինչև վերջ». Ալեն Սիմոնյան
12200:24ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Կատարի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածները
140Երեկ, 23:49«Մանկասպաններն ազատ են, իսկ ինքնապաշտպանվածը՝ կալանքի տակ». Մարի Ռուբենյան
129Երեկ, 23:30«Ապացուցվել է՝ դուք, ձեր քննչականի պետը, գլխավոր դատախազը ստախոսներ եք»․ Հովհաննես Խուդոյան
173Երեկ, 22:54«Անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը». Արա Այվազյան (տեսանյութ)
176Երեկ, 22:42Ջրային կոմիտեի նախագահը, ՏԿԵ փոխնախարարը և ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել են պաշտոններից
135Երեկ, 22:36Ջորջիո Արմանին թողել է 2 կտակ
219Երեկ, 22:26