Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառվեց տնային կալանք

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառվեց տնային կալանք
117
Այսօր, 09:54

Ինչպես հայտնել էինք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Փաստաբան Ալեքսան Թումասյանը հայտնում է, որ դատարանն ընտրել է երկամսյա տնային կալանք․ «6 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը մերժեց մեր պաշտպանյալ Սպարտակ Ղուկասյանի կալանքի միջնորդությունը և ընտրեց տնային կալանքը»,- գրել է Թումասյանը։
Նշենք, որ Քննչական կոմիտեից 1Lurer-ին հայտնել էին, թե Սպարտակ Ղուկասյանի գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։