Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Տիգրան Ավինյանը հանձնարարել է չմիջամտել խցանումների թեթևացմանը»․ Գևորգ Ստեփանյան

«Տիգրան Ավինյանը հանձնարարել է չմիջամտել խցանումների թեթևացմանը»․ Գևորգ Ստեփանյան
138
Այսօր, 10:42

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի ու Ավինյանի հերթական «հանճարեղ» միտքը
Երևան քաղաքի կայանատեղերի (կարմիր գիծ) վճարը 160.000 դր բարձրացնելով ու երթևեկության գծերը օրը մեջ փոփոխելով, ստում էին, թե խցանումները վերանալու են։
Սեպտեմբերի 1-ից քաղաքը խայտառակ խցանումների մեջ է օրվա ցանկացած ժամին։
Հիմա սրանց «հանճարեղ» մտքի գոհարներից մեկը՝ Ավինյանը ներքին կարգով հանձնարարել է Պարեկային Ոստիկանությանը չմիջամտել ու չօգնել խցանումները թեթևացնելու գործին։
Քաղաքի կառավարումը տապալած ՔՊ ու Ավինյան տանդեմը պետք է հեռանա ու վերջ»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան