Ուրբաթ, 12 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ՔՊ-ն Էջմիածնում արցախցիներին վերբովկա անելու գործընթաց է սկսել»․ Սյուզի Բադոյան

«ՔՊ-ն Էջմիածնում արցախցիներին վերբովկա անելու գործընթաց է սկսել»․ Սյուզի Բադոյան
132
Այսօր, 14:54

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախ հանձնած ու արցախցուն բեռ համարող ՔՊ-ն Էջմիածնում արցախցիներին վերբովկա անելու գործընթաց է սկսել. այսօր երեկոյան Արգիշտի Մեխակյանի համար մշակույթի պալատում կկազմակերպվի հարյուրավոր արցախցիների հետ հանդիպում՝ նախընտրական քարոզի նպատակով՝ իբր արցախցիների հոգսերին ծանոթանալու համար։ Այսպիսի սոուսով են խեղճ ու կրակ մարդկանց կանչել Էջմիածնի քաղաքապետի ԺՊ-ի հետ հանդիպման, ով ՔՊ թեկնածուն է Էջմիածնի առաջիկա ընտրություններին
.. Ու ծիծաղելի է էն, որ Նիկոլի թեկնածուն, Արմավիրի մարզպետ եղած շրջանում էսքան արցախասեր չէր ու այսօր կարիքավորներին օգնելու պոպուլյար թեմաներում չկար։
Բայց ավելի տհաճ է այն, որ ՔՊ-ական Մեխակյանի համար նախընտրական շոուն արցախցիների մասնակցությամբ, ըստ իմ աղբյուրի, կազմակերպում է իրեն ընդդիմադիր մատուցող ու Նիկոլի դեմ հանրահավաքներ կազմակերպած արցախցի Լիաննա Պետրոսյանը՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիրի Գրիգորյանի հետ համատեղ ջանքերով։ էս Լիաննան կառավարության մոտ արցախցիների միտինգ կազմակերպող արցախցի ակտիվիստ էր իբր, իբր լուրջ մտահոգված էր Նիկոլի վերաբերմունիքից՝ արցախցիների հանդեպ, բայց փաստացի այս աղջկա մասին տարատեսակ ոչ հաճելի քննարկումները ունեին իրական հիմքեր»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան