ԱՆԻՖ-ին ենթակա պետֆոնդը 700 մլն դրամ է ներդրել Դավիթ Փափազյանի ընկերոջ բիզնեսում
![]() 120 Այսօր, 15:30 «Հետք»-ը գրում է․ «ԱՆԻՖ-ին ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 2022 թ. 700 մլն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը պատկանում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջը՝ Սերգեյ Գրիգորյանին: Նրանք նաև բիզնես գործընկերներ էին օֆշորում: ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) այս ֆոնդը 2021-2023 թթ. ընթացքում հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր: «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներով: Ներդրման նպատակը, ԱՆԻՖ-ի տեղեկացմամբ, եղել է 18 բեռնատարների և դրանց կիսակցորդիչների (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչների) ձեռքբերումն ընկերության կողմից, ինչը պետք է հնարավորություն տար սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին և արտահանողներին: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո (տեսանյութ)
3317:24«Քըլըչը թող հանդիպի նաև իրականությունը ներկայացնող հայ ժողովրդի հետ»․ ակցիայի մասնակից (տեսանյութ)
15615:48«Սուպեր Սաքո, պրիվետ». Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ դահլիճում (լուսանկար, տեսանյութ)
13415:32ԱՆԻՖ-ին ենթակա պետֆոնդը 700 մլն դրամ է ներդրել Դավիթ Փափազյանի ընկերոջ բիզնեսում
12015:30«Ո՛չ թուրքական նախապայմաններին»․ բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15015:24«Աննա Հակոբյանին ընդունելու համար Տեր Արամը նկատողություն չի ստացել»․ Մուշե քահանա Վահանյան
11615:12«ՔՊ-ն Էջմիածնում արցախցիներին վերբովկա անելու գործընթաց է սկսել»․ Սյուզի Բադոյան
14514:54ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ է ձերբակալվել
13414:30