«Միշտ ուզել եմ լինել Ազգային ժողովում»․ Սուպեր Սաքո

«Ինչո՞ւ եք որոշել ներկա գտնվել ԱԺ նիստին»,- «24Նյուզ»-ի լրագրողը հարցրեց ռեփեր Սուպեր Սաքոյին, ով այսօր այցելել էր ԱԺ։ «Պատահական, ես միշտ ուզեցել եմ ներկա լինել Ազգային ժողովում, էսօր պարոն Սիմոնյանի հետ որ խոսում էի, հրավիրեց»։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ դուք աջակցում եք ՔՊ-ին, հետաքրքրվեց լրագրողը։ «Ես պոլիտիկայի մեջ չկամ, ես երաժիշտ եմ, բոլորին սիրում եմ, ընդդիմությանն էլ եմ սիրում, նրանց մեջ էլ ունեմ ընկերներ, անուններ չհարցնեք, ես նախկին իշխանության հետ էլ եմ շփվել։ Ալենի հետ մենք լավ ընկերներ ենք»,- ասաց Ռեփերը՝ չպատասխանելով քաղաքական հարցերին։ «Պատմությունը ցույց ա տալիս, որ լիքը պետություններ ենք կորցրել, բայց հիմա ես կորցնելու մասին չեմ մտածում, այլ ոնց կարանք ավելի զարգացնենք մեր ունեցածը, մեր երկիրը, մեր ապագան՝ երեխեքի համար։ Ես կուզենայի կախարդական մի ուժ ունենայի, որ էդ ամեն ինչը հետ բերեի, էդքան զոհեր չունենայինք։ Շատ ցավալի ա էդ ամեն ինչը, բայց ուզում եմ գնանք առաջ։ Ես ուզում եմ, որ մեր ազգը հավաքվի իրար, մենք խմբավորված չենք որպես ազգ, շատ ա բաժանված, և ես երազում եմ, որ ընտրությունները լինեն-չլինեն, կապ չունի, ապագայում ուզում եմ իմ ազգը միասնական լինի, իրար միանան, իրար օգնեն, ոչ թե սենց իրար միս ուտենք, հերիք ա էդ ամեն ինչը, կապ չունի իշխանությունը ներկա, ապագա, անցյալ է, ուզում եմ ազգս բռունցքի նման պինդ լինի»,- ասել է ռեփերը։

«Սահմանազատումով հանձնվելիք ճանապարհի այլընտրանքային ճանապարհն են կառուցում»․ Ոսկան Սարգսյան
5009:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ, քամու ուժգնացում (լուսանկար)
4708:24
««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան
12103:06
«Երևանի քաղաքապետարանում կան երկու տեսակի պաշտոնյաներ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
13302:06
«Այս սրբազան հողին և քաղաքակրթությանը պետք է արժանի լինել՝ առնվազն ապրելով»․ Վարդան Ոսկանյան
175Երեկ, 23:24
Մութ ամպեր՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին
185Երեկ, 22:42
«2022-2025 թթ․ ՀՀ-ում սպանվել է առնվազն 50 կին՝ զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից»․ Զառա Հովհաննիսյան
176Երեկ, 19:42
«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
165Երեկ, 18:54