Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Տաշքենդի բյուջեն Երևանի բյուջեից 1/3-ով քիչ է, բայց այնտեղ մետրոյի 17 նոր կայարան է կառուցվում»․ Էդուարդ Հայրումյան

«Տաշքենդի բյուջեն Երևանի բյուջեից 1/3-ով քիչ է, բայց այնտեղ մետրոյի 17 նոր կայարան է կառուցվում»․ Էդուարդ Հայրումյան
124
Այսօր, 18:12

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Միայն այս տարի եղել եմ՝ Իտալիայի Միլան և Կոմո քաղաքներում, Շվեյցարիայի Լուգանո և Ցյուրիխ քաղաքներում, Գերմանիայի Դորտմունդ քաղաքում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Ֆրանսիայի Փարիզ քաղաքում, Չինաստանի Շանհայ քաղաքում, մի քանի անգամ Մոսկվայում, բայց առավել ոգևորված եմ Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքից։
Ի՞նչու։
Որովհետև թվարկած մյուս քաղաքների բյուջեն և երկրների ՀՆԱ-ի հաշվարկը Երևանի հետ համեմատելուց ճիշտ չէ, իսկ ահա Տաշքենդի բյուջեն՝ մեկ շնչի և մեկ քառակուսի մետրի հաշվարկով Երևանից 1/3-ով ավելի քիչ է։ Ու երբ տեսնում ես, թե այդ բյուջեով ինչքան բան են իրենք արել ու անում ու համեմատում Երևանի հետ՝ առաջինը միանգամից ջղայնություն ու հիասթափություն է գալիս ուղեղիդ, բայց հետո միանգամից հասկանում, որ ուրեմն էդքան փողով էսքան լավ բան կարելի է անել հետագայում։
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքան «ճիշտ» չի մեր մոտ ամեն ինչը, զուտ ասեմ, որ հենց էս պահին Տաշքենդում 17 հատ մետրոյի նոր կայարան է կառուցվում, ընդ որում՝ 9 կայարանով մի գիծն ամբողջությամբ զրոյից։ Իսկ ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո 30-ից ավել նոր կայարան արդեն իսկ կառուցել են»։