Շաբաթ, 13 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե չլինեին ապաշնորհ կառավարիչները, հայ ազգն իր երկու հայկական պետություններով կարող էր հակահարված տալ ադրբեջանցիներին»․ Էդուարդ Շարմազանով

«Եթե չլինեին ապաշնորհ կառավարիչները, հայ ազգն իր երկու հայկական պետություններով կարող էր հակահարված տալ ադրբեջանցիներին»․ Էդուարդ Շարմազանով
131
Այսօր, 11:48

Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակն է, հուշահամալիրում են ՀՀԿ-ականները՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսամարտի զոհերի հիշատակին։ «Հայ ազգը և այն ժամանակ, և այսօր, և երեկ ապացուցել է, որ ոչ միայն կարող է հերոսամարտ մղել, այլ նաև Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում ջարդ տալ թուրքական հզոր բանակին։ Նժդեհն ասում էր՝ միևնույն ժողովուրդը, նայած՝ ով է ղեկավարը, կարող է և՛ հրաշագործություններ կատարել, և՛ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առաջ։ 9 տարի առաջ հայ ազգն Ապրիլյան պատերազմում ջարդ տվեց ադրբեջանցիներին։ Համոզված եմ՝ եթե չլինեին այս ապաշնորհ կառավարիչները, հայ ազգը իր երկու հայկական պետություններով կարող էր հստակ հակահարված տալ ադրբեջանցիներին՝ ինչպես արել է Արցախյան առաջին ու Ապրիլյան պատերազմների ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ մեր խնդիրը գալիս է իշխանական էլիտայից, որը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։

Էդուարդ Շարմազանովի ճեպազրույցը