Մեծավանցիները կրկին փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը
![]() 146 Այսօր, 12:24 Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մեծավանցիները ի նշան բողոքի փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում էին, որպեսզի Կառավարությունը վերջապես պատասխան տա, թե երբ իրենք էլ կունենան ասֆալտապատ և ապահով ճանապարհ՝ գյուղ հասնելու համար։ «Արդեն մեր թվով 3-րդ, 4-րդ ակցիան է՝ հանուն ճանապարհների, սակայն նախորդները այդպես էլ արդյունք չտվեցին և բոլոր խոստումները սին դուրս եկան։ Հիմա ունենք նոր մարզպետ՝ Արեն Մկրտչյանը, ով վստահ ենք, որ եթե ցանկանա, ապա այս խնդրին լուծում կտա և գյուղացու դարդին դարման կլինի։ Ինչքան կարող ենք խաբված մնալ։ Վերջապես մենք էլ այս երկրի հարկատու ենք ու ուզում ենք, որ մեր հարկերը ուղղեն մեր ճանապարհները բարեկարգելու վրա։ Ամեն անգամ այս ճանապարհով գնալիս մեքենաները վնասվում են և ստիպված ենք լինում մի կլորիկ գումար տալ արհեստավորին»,- ասել են հավաքվածները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Կցանկանայի այստեղ Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք»․ Վերոնիկա Զոնաբենդ (տեսանյութ)
9713:06Մեծավանցիները կրկին փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը
14112:24«Մինչ օրս թշնամու զորքը դուրս չի եկել ՀՀ սուվերեն տարածքներից»․ Սամվել Հայրապետյան
13012:12«Եթե չլինեին ապաշնորհ կառավարիչները, հայ ազգն իր երկու հայկական պետություններով կարող էր հակահարված տալ ադրբեջանցիներին»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
14411:48Ուղիղ միացում՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրից (տեսանյութ)
14011:24«Քարտեզում երևացող իրավիճակը ստեղծվել է հատկապես 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո»․ Վահե Սարուխանյան
14910:06«Արև շատ էր սիրում․ 3 տարի առաջ այս օրը՝ լուսաբացին հեռացավ»․ Բարսեղ Գիշյան
26208:42Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10608:30