Կիրակի, 14 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՍԱՏՄ-ն վերածվել է սննդի անվտանգությունն անտեսող մարմնի». Նարինե Մկրտչյան

«ՍԱՏՄ-ն վերածվել է սննդի անվտանգությունն անտեսող մարմնի». Նարինե Մկրտչյան
94
Այսօր, 01:06

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմինը տեսնես ինչպե՞ս է անցկացնում աշխատանքային օրերը, հեռախոսով խաղեր խաղալո՞վ, թե՞ աշխատելով։ Աշխատելով հազիվ թե, հակառակ դեպքում, առնվազն կարձագանգրեր, որ օրերով արևի տակ մնացած մրգերն ու բանջարեղենը հայտնվում են սուպերմարկետներում ու շուկայում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անունը կա, ամանում՝ չկա։ Ամենաթարմ օրինակը։ Այսօր Բարգատունյաց 5/3 հասցեում գործող Երևան Սիթի սուպերմարկետից գնեցինք երկու ձմերուկ և մեկ սեխ, բերեցինք տուն, դրեցինք սառնարանում, քիչ առաջ կտրեցինք իրար հետևից․ բոլորն էլ փչացած էին։ Ընդհանուր գումարը՝ 2930 դրամ էր, քաշը՝ շուրջ 15 կգ։ Անցյալ շաբաթ էլ շուկայից ձմերուկ գնեցինք, դարձյալ թափեցինք ամբողջությամբ։
Մի տեսչական մարմին էլ պետք է սննդի անվտանգության տեսչական մարմնին ստուգի, որը վերածվել է սննդի անվտանգությունն անտեսող մարմնի»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան