Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
![]() 146 Այսօր, 09:00 Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Ս. Խաչվերացը՝ Ս. Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը, Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Ս. Խաչը, ինչպես Գրիգոր Տաթևացին է բնորոշել, դարձել է երկինքն ու երկիրը միավորող կամուրջը, «դրախտի դռները բացողը և երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։ Եկեղեցական ավանդությամբ, երբ Գողգոթայում գտնվել է Քրիստոսի Խաչափայտը և վեր է բարձրացվել ի տես հավատացյալների, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Ս. Հակոբոս Տյառնեղբայրը (33-62 թթ.) երգել է «Խաչի Քո, Քրիստոս, երկիր պագանեմք» շարականը: Քրիստոնյաների դեմ շուրջ երեք դար տևած հալածանքների ընթացքում Տիրոջ Խաչափայտի տեղը կրկին մնացել է անհայտ։ 326 թ. Ս. Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս Մեծի մայրը, Երուսաղեմում Մակար եպիսկոպոսի և հավատացյալների հետ գտել է Քրիստոսի Խաչափայտը։ Երուսաղեմի Մակար եպիսկոպոսը բարձրացրել է այն՝ հավատացյալների երկրպագության համար: 333 թ. Կոստանդիանոս Մեծը Քրիստոսի գերեզմանի վրա կառուցել է Ս. Հարության տաճարը։ Սեպտեմբերի 13-ին կատարվել է տաճարի նավակատիքը, որից հետո այն ամեն տարի տոնախմբվել է 8 օր շարունակ: Սեպտեմբերի 14ին հավաքվել են Գողգոթայում, վեր բարձրացրել Ս. Խաչը՝ ի տես ժողովրդի և երկրպագել: Ս. Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստացել հատկապես պարսկական գերությունից Տիրոջ Խաչափայտը վերադարձնելուց հետո, երբ շեշտվել է ազատագրված Ս. Խաչի վերադարձը Երուսաղեմ: Դա տեղի է ունեցել 7րդ դարի առաջին կեսին: Պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ՝ 614 թ., պարսիկները գրավել են Երուսաղեմը և գերեվարել Քրիստոսի Խաչափայտը: Երկարատև պատերազմում Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդական բանակը հաղթել է։ Դրան մեծապես նպաստել են նաև հայկական զորագնդերը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ: Ազատագրված Խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի վրայով տարվել է Կ. Պոլիս և ապա վերադարձվել Երուսաղեմ: |
Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահ
5310:24«Կյանքը հայրենիքին նվիրած մարդը Բաքվի բանտում է․ Լևոն Մնացականյանի 60-ամյակն է»․ Տիգրան Աբրահամյան
9310:18Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
13809:00Առանձին շրջաններում սպասվում է թույլ, կարճատև անձրև (լուսանկար)
10708:30«Այս իշխանությունը խոպան է եկել. ժողովրդի հաշվին անխնա վայելում են». Կարինե Հարությունյան
19702:12«ՍԱՏՄ-ն վերածվել է սննդի անվտանգությունն անտեսող մարմնի». Նարինե Մկրտչյան
14401:06ՌԴ Օրյոլի մարզի երկաթգծում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ
27100:08«Մոռացության տալով 3 տարի առաջ տեղի ունեցածը՝ մարդկանց դարձնում են քայլող բույս». Դավիթ Ֆիդանյան
271Երեկ, 23:48