Կիրակի, 14 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Անհայրենիք առնետների մի խումբ ջնջում է սեփական հայրենիքիդ պատմությունը». Նիկողոս Հովհաննիսյան

«Անհայրենիք առնետների մի խումբ ջնջում է սեփական հայրենիքիդ պատմությունը». Նիկողոս Հովհաննիսյան
108
Այսօր, 17:54

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու ցավը նրանում է, որ դու քո սեփական երկրում, սեփական հողի վրա, պիտի մարդկանց բացատրես, սովորեցնես, հիշեցնես, որ Մաշտոցը մերն է, Նարեկը մերն է, պատմությունը՝ Հայոց է, Եկեղեցին՝ Առաքելական է, հոգևորականը՝ եղբայր, Արցախը հայկական է, արցախցին հայ է՝ եղբայր ու քույր, սերը հավերժ է, ատելությունը՝ մահաբեր։
Ցավալի է, երբ ստահակների, անհայրենիք առնետների մի խումբ՝ ջնջում է սեփական հայրենիքիդ պատմությունը՝ հանուն փողի, դրամի, իշխանության ու իշխելու մոլուցքով տարված՝ որոնցով կուրացրել են սեփական ժողովրդի աչքերը։ Ցավալի է, երբ մի քանի հոգու ատելու պատճառով, սեփական ճղճիմ քմահաճույքներին հագուրդ տալու խաթեր համար, կործանում ես սեփական երկիրը՝ ներսում ատելություն, անեծք ու մահ սփռելով, դրսում՝ ստորացնում ու շրիշակի մակարդակի իջեցնում սեփական երկրիդ մակարդակը։
Ցավալի ու ողբալի է եղբոր, քրոջ, հայրենակցի հանդեպ այսչափ ատելի ու ստորացնող վերաբերմունքը։ Կուրացել եք, և սա բնավ ֆիզիկական կուրություն չէ, երանի ֆիզիկական լիներ, երանի վիրահատությամբ բուժելի լիներ….
Հուգու կուրություն է, հոգու փտախտ…անբուժելի»։